Եգիպտոսի նախկին նախագահ Մուբարաքը լքել է բանտը

18:22 • 22.08.13

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը լքել է բանտը, հայտնում է Al Jazeera-ն:

 

Նա ուղղաթիռով բանտից տեղափոխվել է Կահիրեի ռազմական հիվանդանոց:

 

Ենթադրվում է, որ Մուբարաքը հենց այնտեղ տնային կալանքի ռեժիմում կպահվի՝ ազատ արձակվելուց հետո: