Մուբարաքն այսօր բանտից կտեղափոխվի տնային կալանքի

12:12 • 22.08.13

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքն այսօր ազատ կարձակվի բանտից, որտեղ գտնվել է ավելի քան 2 տարի։ Նա կտեղափոխվի տնային կալանքի, որը կանցկացնի Կահիրեի ռազմական հիվանդանոցներից մեկում։

 

Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ չի վիճարկելու նրա ազատ արձակման որոշումը։

 

Կահիրեի դատարանը երեկ հանել է Եգիպտոսի նախկին նախագահի դեմ կոռուպցիայի գործով վերջին մեղադրանքը։
 

Երկրի վարչապետ Հազեմ ալ-Բիբլաուին Մուբարաքին տնային կալանքի տեղափոխելու մասին որոշում է կայացրել, որտեղ նա պետք է սպասի 2011թ.-ի հունվարին ցուցարարների սպանության գործով դատավարության վերանայմանը։ «Դարի գործով» լսումները նշանակված են օգոստոսի 25-ին։