Օսլոյում Ռուսաստանի դեսպանատան առջև հետիոտնի անցումը ներկել են ծիածանի գույներով

10:55 • 22.08.13

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում գեյ-ակտիվիստները ռուսական դեսպանատան դիմացի հետիոտնի անցումը ներկել են ծիածանի գույներով՝ ի նշան ՌԴ-ում ընդունված միասեռականության քարոզչության մասին օրենքի դեմ բողոքի, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով The Local-ին:

 

Նմանատիպ մեկ այլ ակցիա տեղի էր ունեցել Շվեդիայում օգոստոսի սկզբին: Այդ ժամանակ Ստոկհոլմի ոստիկանությունը հայտարարել էր, որ դա կդիտվի որպես վանդալիզմ և ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

 

Հետիոտնի անցումների գծերը գույներով ներկելու ավանդույթը ծնվել է Արևմտյան Հոլիվուդում 2012 թվականին: Ավելի ուշ նման ակցիաներ են եղել Սիդնեյում և Թել Ավիվում: