Իսրայելը հրթիռակոծվել է Լիբանանի տարածքից
Լիբանանի հարավից առնվազն 4 հրթիռ է արձակվել հարևան Իսրայելի ուղղությամբ, հայտնում է Al-Arabiya-ն:
Դրանցից մեկը որսացել է իսրայելական «Երկաթե գմբեթ» ՀՕՊ- համակարգը:
Լիբանանի հարավը գտնվում է «Հեզբոլլահ» շարժման վերահսկողության ներքո:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելա-լիբանանյան սահմանին պայթյուններ են հնչել:
RT-ի փոխանցմաբ՝ Իսրայելի բանակից հայտնել են, որ տուժածներ և ավերածություններ չեն եղել:










