Թուրքական հանգստավայրում Մեծ Բրիտանիայից ավելի քան 100 զբոսաշրջիկ է թունավորվել

08:49 • 22.08.13

Թուրքական Սիդե քաղաքի Sentido Perissia հյուրանոցում թունավորվել է Մեծ Բրիտանիայից ավելի քան 100 զբոսաշրջիկ, գրում է Взгляд-ը՝ վկայակոչելով բրիտանական Mirror թերթին։

 

Տուժածների մի մասը հոսպիտալացվել է, նրանց թվում կա 5-ամսական երեխա։ Հյուրանոցի աշխատակիցները փակել են համալիրի լողավազանները և խորհուրդ են տալիս հյուրերին մնալ համարներում։

 

Բրիտանական Thomas Cook տուրիստական ընկերությունը միջադեպն ուսումնասիրելու համար Թուրքիա է ուղարկել իր մասնագետներին, ինչպես նաև դադարեցրել է ուղեգրերի վաճառքը տվյալ հյուրանոց առնվազն մեկ շաբաթով։