«Ձմերուկային հրավառություն» Կարապի լճում. Երևանի քաղաքապետարան

18:25 • 22.08.13

 

 

«Երևանյան Ամառ 2013» ծրագրի շրջանակում Երևանի Քաղաքապետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 24-ին, ժամը 14։00-ից Կարապի լճի շրջակայքում առաջին անգամ Երևանում իրականացվելու է «Ձմերուկային հրավառություն» ժամանցային միջոցառումը: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայության տարածած հաղորդագրությունից։

 


Միջոցառման ընթացքում նախատեսվում են խաղային տարատեսակ մրցույթներ, ճանաչված և սիրված մարդկանց կողմից ձմերուկի հյուրասիրություն, մասնագիտացված կազմակերպությունների կողմից ձմերուկի ձևավորման եղանակների ներկայացում, երաժշտական հետաքրքիր կատարումներ՝ զուգակցված անակնկալներով ու մրցանակներով:

 


Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլորին՝ մասնակցելու այս գեղեցիկ միջոցառմանը և միաժամանակ տեղեկացնում, որ միջոցառմանը ամենամեծ ձմերուկով ներկայացած մասնակիցը կարժանանա հետաքրքիր, անակնկալ նվերի։

 

Սպասում ենք բոլորին շաբաթ օրը ժամը 14։00-ից Կարապի լճի հարակից տարածքում մասնակցելու «Ձմերուկային Հրավառությանը»։