42 զոհ, 500 վիրավոր. Լիբանանի նախկին վարչապետի տան մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով (թրմացված)

15:58 • 23.08.13

Լիբանանի Տրիպոլի քաղաքում 2 պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով նախնական տվյալներով առնվազն 7 մարդ էր զոհվել, կար 40 վիրավոր, հայտնում է RT-ն:

 

Պայթյուններից մեկը տեղի է ունեցել Լիբանանի՝ մարտին հրաժարական տված վարչապետ Նաջիբ Միկաթիի տան, իսկ մյուսը՝ Ալ-Միանյի Սալամ մզկիթի մոտ:


Պայթյունները տեղի են ունեցել միևնույն ժամանակ:

 

Օգոտոսի 15-ին էլ Լիբանանի մայրաքաղաքում էր պայթյուն տեղի ունեցել, ինչի հետևանքով 24 մարդ զոհվել, 150-ը վիրավորվել էր:

 


16:51

France 24-ի փոխանցմամբ զոհերի թիվը հասել է 27-ի, կա 358 վիրավոր:


20:27

Reuters-ի փոխանցմամբ ողբերգության զոհերի թիվը հասել է 42-ի, տուժածներինը՝ 500-ի: