Հալեպի Նոր գյուղ թաղամասը հրթիռակոծվել է. կա երկու հայ վիրավոր
Սիրիայի Հալեպ քաղաքի հայաշատ Նոր գյուղ թաղամասում այսօր առավոտյան հրթիռներ են տեղացել, տեղեկացնում է yerkirmedia.am-ը։
Հեռուստաընկերության Հալեպի թղթակից Մարիա Գաբրիելյանի հաղորդմամբ՝ հրթիռներից մեկը հարվածել է հայ ընտանիքի բնակարանին, որի հետևանքով 2 կին վիրավորվել է:
Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկվանից հրթիռակոծման են ենթարկվում նաև Հալեպի Վիլլաներ, Սուլեյմանիե թաղամասերը:










