Ադրբեջանում հարսանիքի ժամանակ 57 մարդ է թունավորվել

13:45 • 23.08.13

Ադրբեջանում հարսանիքի ժամանակ 57 մարդ է թունավորվել, հայտնում է gazeta.ru-ն։

 

«Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նրանք բոլորը թունավորվել են հարսանիքի ժամանակ մատուցված աղցանից»,-պատմել են Ներքին գործերի նախարարությունից։

 

Տուժածների թվում է 15 տղամարդ, 24 կին և 18 երեխա։ Նրանք բոլորը հոսպիտալացվել են։