Նիկոլայ Բասկովը 300.000 ռուբլի է փոխանցել ջրհեղեղից տուժածներին և կոչ արել հետևել իր օրինակին (տեսանյութ)

14:30 • 23.08.13

ՌԴ Պրիմորիեի երկրամասում ջրհեղեղից տուժածներին օգնելու կոչին են արդեն միացել նաև ռուսական շոու բիզնեսի աստղերը: Նրանցից առաջինը Նիկոլայ Բասկովն է, գրում է lifenews.ru-ն:

 

Վլադիվոստոկում ջրհեղեղից հետո հազարավոր բնակիչներ մնացել են առանց տանիքի. շատերը գտնվում են ժամանակավոր կացարաններում: Մարդկանց չի բավարարում հագուստը, սնունդը և հիգիենայի պարագաները:

 

Իմանալով սկսված դրամահավաքի մասին՝ երգիչը տուժածներին հումանիտար օգնություն ցուցաբերող «Քաղաքացիական կորպուս» կամավորական կազմակերպության հաշվին է փոխանցել 300.000 ռուբլի: Նա նաև հատուկ տեսաուղերձ է հղել շոու բիզնեսի մյուս աստղերին՝ խնդրելով նրանց նույնպես օգնություն ցուցաբերել ջրհեղեղից տուժածներին:

 

«Համոզված եմ, որ եթե իմ հարգելի կոլեգաները քաղաքացիական գիտակցություն ցուցաբերեն և գումար ուղարկեն, մարդկանց օգնությունը շատ ավելի զգալի կլինի: Մենք բոլորս ապահովված մարդիկ ենք, ելույթներ ենք ունենում և լավ հոնորարներ ենք ստանում: Յուրաքանչյուրս կարող ենք ուշադրություն հատկացնել այն մարդկանց, որոնցից շատերը մեր հանդիսատեսն են և երկրպագուները, գալիս են մեր համերգներին և ծաղիկներ նվիրում»,- ասել է Բասկովն իր տեսաուղերձում: