Կանադացի մոտոցիկլետավարը բախվում է անտառից դուրս վազող արջի հետ (լուսակնարներ, տեսանյութ)
Տեսախցիկը ֆիքսել է Կանադայի գյուղական շրջաններից մեկում մայրուղու վրա տեղի ունեցած պատահարը, թե ինչպես է մոտոցիկլետավարը ընթացքի ժամանակ հարվածում անսպասելիորեն փողոց դուրս եկած արջին:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մոտոցիկլետավարի սաղավարտի տեսախցիկի նկարած կադրերում երևում է, թե ինչպես է մոտոցիկլետավարը մի քանի պտույտ գործում արջի հետ բախվելուց խուսափելու արդյունքում:
Միջադեպը տեղի էր ունեցել երկաթուղու կայարանի հարևանությամբ, իսկ գորշ արջը, որը դուրս էր եկել անտառից, վախենալով գնացքի ձայնից, փախչում է դեպի փողոց:
CBS News-ի փոխանցմամբ՝ մոտոցիկլետավարը կյանքին չսպառնացող վնասվածքներ է ստացել, իսկ կենդանին հեռացել է դեպի անտառ:












