Ագարակում վիրավորված 2 զինվորից մեկը մահացել է, պարզվել է նրանց ինքնությունը
Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում տեղակայված զորամասի մարտական հենակետում ադրբեջանական գնդակից վիրավորված երկու հայ զինծառայողներից մեկը մահացել է, մյուսը գտնվում է Ագարակի հիվանդանոցում, այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Վերջինիս փոխանցմամբ՝ զինվորների ինքնությունը պարզվել է, մահացած զինվորը Կապանի զինկոմիսարիատից զորակոչված Նորայր Արարատի Պետրոսյանն է: Իսկ վիրավորվածը Երևանի Շենգավիթի զինկոմիսարիատից բանակ զորակոչված Արթուր Գառնիկի Ասոյանն է։










