Մումբայում լրագրողուհու խմբակային բռնաբարության դեպք է գրանցվել
Հնդկաստանի 22-ամյա բնակչուհին, ով աշխատում է տեղի ամսագրերից մեկում, երեկ խմբակային բռնաբարության է ենթարկվել Մումբայի հարավային շրջաններից մեկում, տեղեկացնում է gazeta.ru-ն։
Աղջիկը հոսպիտալացվել է, բժիշկները նրա վիճակը կայուն ծանր են գնահատում։ Նրա ներքին օրգանները վնասված են։
Երկու տղամարդ հանդիպել են աղջկան, որի հետ նրա ընկերն է եղել, և փողոցում սկսել են վիրավորել նրան։ Երիտասարդը փորձել է պաշտպանել աղջկան, սակայն նրան ծեծի են ենթարկել և կապել։ Աղջկան տեղափոխել են լքված շենք, կանչել են ևս 3 ընկերոջ և բռնաբարել են։
Գործով արդեն 20 ձերբակալված կա, ոստիկանությունը տարածել է կասկածյալների ֆոտոռոբոտները։
Հնդկաստանում բռնաբարությունների շուրջ աղմուկ էր բարձրացել անցյալ տարվա դեկտեմբերից հետո, երբ 23-ամյա ուսանողուհուն դաժանաբար բռնաբարել էր 6 տղամարդ։ Ստացած վնասվածքներից աղջիկը մահացել էր։
Այժմ Հնդկաստանում բռնաբարության համար մահապատիժ է սպառնում։










