Իսրայելի օդուժը պատասխան հարված է հասցրել Լիբանանին

08:16 • 23.08.13

Իսրայելի ռազմաօդային ուժերն առավոտյան պատասխան հարված են հասցրել լիբանանյան տարածքին, հայտնում է gazeta.ru-ն՝ իսրայելական Haaretz թերթին հղումով։

 

Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի մոտակայքում գտնվող թիրախին՝ ի պատասխան Լիբանանից իսրայելական տարածքի հրթիռակոծության։

 

Օպերացիային մասնակցող բոլոր ինքնաթիռները վերադարձել են բազա։

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Լիբանանի հարավային հատվածից Իսրայելի կողմ արձակվել է 4 հրթիռ։ Մի քանի իսրայելցիներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ, հոսպիտալացվել են։

 

Տեղի ունեցածի համար Իսրայելը  մեղադրել էր «Ալ-Կաիդային» և նրան առնչվող կազմակերպություններին։