Այսօր վրացական բանտերը ոչ թե բանտ են, այլ հանգստյան տուն. Իվանիշվիլի
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անընդունելի է համարում նախկին իշխող «Միացյալ ազգային շարժում» կուսակցության քննադատությունը պատժի կրման հաստատություններում տիրող իրավիճակի վերաբերյալ, տեղեկացնում է Грузия online-ը։
Ավելի վաղ խորհրդարանական փոքրամասնության ներկայացուցիչ Ակակի Մինաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանի բանտերում իշխում են քրեական հեղինակությունները։
«Մենք գիտենք, թե ինչ է կատարվել բանտերում առաջ։ Եվ այն փաստը, որ այսօր այդ մասին խոսում են «Ազգային շարժման» ներկայացուցիչները, թող մնա իրենց խղճին... Այսօրվա բանտերը կարելի է հանգստյան տներ համարել՝ հին բանտերի համեմատությամբ»,-հայտարարել է Իվանիշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանի կառավարությունը փորձում է բարելավել պատժի կրման պայմանները բանտերում։










