Մինվոդի-Պետերբուրգ ինքնաթիռը վայրէջք կկատարի նորմալ ռեժիմով. օդանավի անսարքության մասին լուրը հերքվել է

16:37 • 23.08.13

Ан-148 ուղևորատար ինքնաթիռը, որը Մինվոդի-Սանկտ Պետերբուրգ չվերթն է իրականացնում, վայրէջք է կատարելու նորմալ ռեժիմով։ Այդ մասին, rusnovosti.ru-ի փոխանցմամբ, տեղեկացրել է «Ռոսիա» ավիաընկերության ներկայացուցիչը։

 

«Շասիի որևէ վնասվածք չկա, և մոտ ժամանակահատվածում այն վայրէջք կկատարի Պետերբուրգի օդանավակայանում։ Որևէ տագնապ օդանավակայանում հայտարարված չէ»,-ասել է նա։

 

Ավելի վաղ Интерфакс գործակալությունը տեղեկացրել էր, որ Ан-148-ը, որը պատրաստվում է վայրէջք կատարել Պետերբուրգի օդանավակայանում, Մինվոդիից թռչելու ընթացքում կորցրել է առջևի անիվը։
 

 

Ինքնաթիռում 80 ուղևոր կա։