Շիրակում վրաերթի են ենթարկել 46–ամյա տղամարդու, որը տեղում մահացել է

13:00 • 23.08.13

Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին oգոստոսի 22-ին` ժամը 08.40-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Արծրուն Մկրտչյանին:


Ինչպես տեղեկացնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, Արծրուն Մկրտչյանը տեղում մահացել է։

Կատարվում է քննություն: