Ամերիկայի 11 նահանգներում անտառային հրդեհներ են

09:59 • 23.08.13

Ամերիկայի արևմտյան 11 նահանգներում անտառային հրդեհներ են, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:

 

Անտառային հրդեհների առաջացման և տարածման պատճառը տաք ամառն է և անձրևների բացակայությունը:
Հրդեհների հասցրած վնասը 600 մլն դոլար է գնահատվում:

 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Կալիֆոռնիայում անտառային հրդեհների պատճառով Յոսեմիթյան ազգային պարկի շրջակայքում արտակարգ իրավիճակ է հայտարարվել: