Պայթյուն Դամասկոսի քրիստոնեական թաղամասում. կան զոհեր

22:55 • 24.08.13

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի կենտրոնում պայթյուն է որոտացել, կան զոհեր, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով սիրիական հեռուստատեսությունը:


Ըստ այդմ՝ պայթեցվել է պայթուցիկներով լցոնված մեքենա:


Հիշեցնենք, որ այս օրերին Դամասկոսում աշխատում են ՄԱԿ-ի փորձագետները՝ քիմիական զենքի կիրառության մասին տեղեկությունները պարզելու համար:

 Gazeta.ru-ն նշում է, որ պայթյունը տեղի է ունեցել քրիստոնեական թաղամասում, կան տասնյակ վիրավորներ: