Եգիպտոսի ԱԳ նախարարը չի բացառել, որ «Մուսուլման եղբայրները» կմասնակցեն երկրի քաղաքական կյանքին
Եգիպտոսի իշխանությունները կարծում են, որ «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները կարող են մասնակցել երկրում ժողովրդավարության ստեղծմանը. ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, այդ մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆահմին։
Եգիպտոսում շարունակվում են անկարգությունները, որոնք սկսվել էին պաշտոնանկ արված նախագահ Մուրսիի կողմնակիցների վրանային ճամբարը բռնությամբ ցրելուց հետո։
Ռազմական իշխանությունների և Մուրսիի կողմնակիցների բախումների հետևանքով արդեն ավելի քան 900 մարդ է զոհվել, ձերբակալվել են «Մուսուլման եղբայրների» մի շարք բարձրաստիճան առաջնորդներ։
«Հենց որ կարգուկանոն հաստատվի, մենք երկխոսություն կսկսենք բոլոր հասարակական ուժերի հետ։ Մենք կքննարկենք կրոնի դերը քաղաքականության մեջ և լրջորեն կբանակցենք, թե ինչ դեր է նոր Եգիպտոսում ունենալու բանակը։ Ես հավատում եմ բանակին և վստահ եմ, որ սպաներին իշխանություն պետք չէ։ Նրանք պետք է զորամասերում մնան»,- ասել է արտգործնախարարը։










