ԱՄՆ-ում 70-ամյա քաղաքապետը հրաժարական է տվել սեքս-սկանդալի բերումով

16:33 • 24.08.13

Ամերիկյան Սան Խոսե քաղաքի (Կալիֆորնիա) քաղաքապետ Բոբ Ֆիլները որոշում է ընդունել օգոստոսի 30-ին հրաժարական տալ, հայտնում է RT-ն:


Հրաժարականի պատճառը սեքս սկանդալն է. վերջին մի քանի ամիսներին 18 կին հայտարարել են, թե 70-ամյա Ֆիլները իրենց նկատմամբ սեռական ոտնձգություն է թույլ տվել:


Associated Press-ի փոխանցմամբ՝ քաղաքապետը հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ չի փորձել «խախտել նրանց ֆիզիկական կամ էմոցիոնալ տարածքները», սակայն այդ կանանցից ներողություն է խնդրել: Նա նաև երկօրյա կուրս է անցել հոգեբուժարանում, սակայն հասարակական վրդովմունքի ճնշման տակ ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից:


Մի քանի կին մանրամասնել են, որ քաղաքապետն իրենց անվայել ակնարկներ է արել և փորձել համբուրել: