Լիբանանում պայթյունների զոհերի թիվը հասել է 47-ի

13:50 • 24.08.13

Լիբանանի Տրիպոլի քաղաքում երկու պայթյունների հետևանքով զոհվածների թիվը հասել է 47-ի. տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։


Ավելի վաղ հաղորդվել է 42 զոհի և 500 վիրավորի մասին։


Մոտ 300 մարդ մինչ այժմ գտնվում է հիվանդանոցում, նրանցից 65-ի վիճակը չափազանց ծանր է։


Տրիպոլիում արդեն մի քանի ամիս շարունակվում են բախումները սուննիների և ալևիների միջև, որոնք տարբեր տեսակետներ ունեն հարևան Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։


Տրիպոլիի բնակչությունը երկար ամիսներ բաժանված է երկու մասի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների և հակառակորդների միջև։