Մեխիկոյում բողոքող 5000 ուսուցիչներ փակել են օդանավակայանի ճանապարհը
Առնվազն 5000 մեքսիկացի ուսուցիչներ` Աշխատակիցներին համակարգող ազգային խորհրդի անդամները, բողոքի ցույց են կազմակերպել` հանդես գալով ընդդեմ կրթական բարեփոխումների ծրագրի, գրում է Russia Today-ը:
Ցուցարարները փակել են Մեխիկոյի միջազգային օդանավակայան տանող ճանապարհը, ինչի պատճառով ճանապարհորդները հայտնվել են ծանր դրության մեջ:
Գլխավոր ճանապարհի փակման պատճառով անհնար է հասնել Մեքսիկայի մայրաքաղաքի օդանավակայան: Կրթության ոլորտի աշխատակիցները սպառնում են խափանել նաև կիրակի օրը անցկացվելիք մարաթոնը:










