Բերման են ենթարկել նաև Վարդան Հակոբյանին, Մարիամ Սուխուդյանին և Արմեն Միքայելյանին

16:46 • 24.08.13

«Նախախորհրդարանը» հայտարարություն է տարածել՝ ահազանգելով, որ ոստիկանությունը Եղիա Ներսեսյանից հետո բերման է ենթարկել մի շարք ակտիվիստների, այդ թվում՝ Վարդան Հակոբյանին, Մարիամ Սուխուդյանին և Արմեն Միքայելյանին: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.


«Մի քանի ժամ առաջ Կոմիտաս 5 հասցեում գտնվող ապօրինի շինարարության վայրից բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամ Եղիա Ներսեսյանը դեռևս Ոստիկանության Արաբկիրի բաժնում է: Քիչ առաջ բերման են ենթարկել նաև Նախախորհրդարանի անդամ, հանրային պրոբլեմների արագ արձագանքման խմբի պատասխանատու Վարդան Հակոբյանին, Նախախորհրդարանի աջակից, քաղաքացիական ակտիվիստ Արմեն Միքայելյանին, հայտնի բնապահպան ակտիվիստ Մարիամ Սուխուդյանին և մի շարք այլ ակտիվիստների:

 

Նախախորհրդարանի ստեղծած Հանրային պրոբլեմներին արագ արձագանքման խումբը և բնակիչները շարունակում են պայքարը մի քանի անգամ իրենց թվապես գերազանցող ոստիկանական ուժերի դեմ և փակել են Կոմիտաս փողոցը:


Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ոստիկանությունը բացահայտ ու կոպիտ կերպով բռնություն է կիրառում ակցիայի մասնակիցների նկատմամբ»: