Իրանում 7 տոննա թմրանյութ է առգրավվել
Իրանի իշխանություններն հայտնել են, որ ավելի քան 7 տոննա թմրանյութ է առգրավվել և թմրանյութ փոխադրող 10 մարդ ձերբակալվել, որոնք գործում էին միջազգային ցանցում, հայտնում է AP-ն:
Իրանի՝ Թմրանյութերի դեմ պայքարի ոստիկանության պետ Ալի Մոայեդին ասել է, որ դա եղել է գործողություն միջազգային ցանցի դեմ, որը տևել է 6 ամիս, իրականացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների ոստիկանության հետ համատեղ:
Իրանը Աֆղանստանի և Եվրոպայի, ինչպես նաև Պարսից ծոցի երկրների միջև թմրանյութերի թրաֆիքինգի միջանցիկ գոտի է:
Նախորդ 5 ամիսներին Իրանում 215 տոննա թմրանյութ է առգրավվել:










