Առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հանրապետության հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ կայքից: Օգոստոսի 26-ին և 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևանում օգոստոսի 24-ին, 25-ին, 27-ին երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 26-ին և 28-ին առանց տեղումների եղանակ է լինելու:

Երևանի օգոստոսի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներն են
• Օդի առավելագույն ջերմաստիճան 38.20C (1935թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 11.60C (1886թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 24.90C










