Ադրբեջանի ԿԸՀ-ն հաստատել է Ալիևի թեկնածությունը

18:07 • 25.08.13

Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա նիստում պաշտոնապես գրանցել է իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության նախագահ, գործող նախագահ Իլհամ Ալիևին` որպես նախագահի թեկնածու, հայտնում է haqqin.az-ը։



Ադրբեջանում նախագահի թեկնածու կարող են դառնալ ընտրելու իրավունք ունեցող Ադրբեջանի քաղաքացիները, նախաձեռնող խմբերը, քաղաքական կուսակցությունները, քաղաքական կուսակցությունների դաշինքները։

 

Իսկ ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 9-ին։