Արգիշտի Կիվիրյանը գրավոր հաղորդում է ներկայացրել` ոստիկանության մեքենայում ծեծի ենթարկվելու մասին

13:07 • 25.08.13

Ոստիկանները հաղորդում են ընդունել «Արմենիա Թըդեյ» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանից՝ նախօրեին ոստիկանական մեքենայում նրան ծեծի ենթարկելու դեպքի առթիվ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։


Գործակալության հետ զրույցում փաստաբան Երվանդ Վարոսյանն ասել է, որ Արգիշտի Կիվիրյանն ու նրա ներկայացուցիչ փաստաբանները կսպասեն հաղորդման առնչությամբ հետագա զարգացումներին և ըստ իրավիճակի կկողմնորոշվեն:


Փաստաբանը հայտնել է նաև, որ նախօրեին՝ ուշ գիշերը, Արգիշտի Կիվիրյանը հիվանդանոցից տուն է գնացել՝ թեև բժիշկները նրան խորհուրդ էին տվել մնալ հիվանդանոցում, սակայն ծեծի հետևանքով գլխուղեղի ցնցում ստացած Արգիշտի Կիվիրյանը հայտնել էր բժիշկներին, որ իրեն ավելի հանգիստ կզգա տանը: