Ավստրալիայում ընկերոջ ծննդյան տարեդարձին գնացած տղամարդը կոկորդիլոսի զոհ է դարձել

13:25 • 25.08.13

Ավստրալիայում Մերի գետի ափին կազմակերպված խնջույքի մասնակիցներից մեկը կոկորդիլոսի զոհն է դարձել, հայտնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով։

 

Տղամարդը, ում վրա հարձակվել է երկկենցաղը, եկել էր իր ընկերոջ 30-ամյա տարեդարձին։ Նա իր ընկերոջ հետ որոշել է լողալ գետում, որը հայտնի է կոկորդիլոսների առատությամբ, սակայն 5-մետրանոց կոկորդիլոսը բռնել է նրան ու ջրի տակ տարել։ Նրա ընկերոջը հաջողվել է փրկվել։ 

 

Ոստիկանությունը ենթադրում է, որ խնջույքի մասնակիցները հարբած են եղել, եթե որոշել են նման համարձակ քայլի դիմել։

 

Դեպքի վայր ժամանած ոստիկանները, անվտանգության նկատառումներից ելնելով, կրակելով սպանել են երկկենցաղին։