Զովունիի դպրոցի մոտակա կիրճից հայտնաբերվել է դի
Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 12.04-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զովունի գյուղի 40-րդ փողոցի թիվ 38 դպրոցի մոտակա կիրճից գտել են ս.թ. օգոստոսի 21-ին տանից դուրս եկած և չվերադարձած` 1937 թ. ծնված Խ. Մ.-ի դին, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ԱԻՆ Կայքի՝ դեպքի վայր են ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնի Արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները կիրճից դուրս են բերել դին:










