Գնչուների դեմ ցույցեր՝ Չեխիայում. ձերբակալվել է 75 մարդ

13:12 • 25.08.13

Չեխիայում շաբաթ օրն անցկացված գնչուների դեմ բողոքի ակցիաների ժամանակ առնվազն 75 մարդ է ձերբակալվել հասարակական կարգը խախտելու և ոստիկանությանը չենթարկվելու համար, գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

 

Չեխական 7 քաղաքների ակտիվիստներ դուրս են եկել փողոց՝ պահանջելով վտարել երկրի գնչու բնակչությանը:

 

Ամենալուրջ բախումները ոստիկանության հետ տեղի են ունեցել երկրի հյուսիս- արևելքում՝ Օստրավայում, որտեղ մոտ 600 մարդ սկսել է քարեր նետել ոստիկանների վրա: Այնտեղ 60 մարդ է ձերբակալվել: Խոշոր ցույցեր են տեղի ունեցել Պլզենում, Չեսկե-Բուդեեվիցեում և մայրաքաղաք Պրահայում:

 

Օստրավայում և Չեսկե-Բուդեեվիցեում ցուցարարները փորձել են հասնել այն թաղամասեր, որտեղ բնակվում են գնչուները: Ոստիկանությունը մի շարք դեպքերում արցունքաբեր գազ է կիրառել։

 

Չեխիայում բնակվում է 250-300 հազար գնչու, որոնք երկրի ամենաաղքատ էթնիկ խմբերից մեկն են: