Դոմոդեդովո օդանավակայանում «Բոինգը» դուրս է եկել թռիչքուղուց

19:33 • 25.08.13


Մոսկվայի
«Դոմոդեդովո» օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո ուղևորատար «Բոինգ» ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, տեղեկացնում է Интерфакс-ը՝ օդանավակայանի ավիակարգավարներին հղումով:


Բոինգ-737 ինքնաթիռը Ռոդոսից Մոսկվա ժամանելով վայրէջք կատարելուց հետո դուրս է եկել երթևեկելի ճանապարհ՝ հայտնվելով հողածածկույթի վրա, նշում է գործակալությունը։


Աղբյուրի տեղեկացմամբ՝ օդանավում գտնվել է 170 ուղևոր: Նախնական տվյալների համաձայն՝ ուղևորներից ոչ ոք չի տուժել: