Կարկտահարությունից տուժել են Աշոցք գյուղի 60 հա ցանքատարծություններ

12:19 • 25.08.13

Օգոստոսի 24-ի, երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում 20 րոպե շարունակ տեղացած կարկուտը վնասել է Աշոցք գյուղի ցանքատարածությունները:


Աշոցք համայնքի ղեկավարի տեղակալ Կարեն Ապրեյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ նախնական հաշվարկներով վնասվել է 60 հա ցանքատարածք: Նրա խոսքով՝ կարկուտից խոտհարքերը քիչ են տուժել, հինական վնասը կրել են ցանովի տարածքները:


«Գարու, ցորենի, կարտոֆիլի, վարսակի ցանքատարածքներն են տուժել: Տոկոսային, որ նայում ենք մեր ունեցած ցանքսի 50 տոկոսը վնասվել է: Հիմա դեռ նախնական հաշվարկներ ենք կատարել»,- նշեց Կարեն Ապրեյանը:


Երեկ երեկոյան տեղացած կարկուտի տուժել են նաև Աշոցքի նախկին տարածաշրջանի Զույգաղբյուր և Կրասար գյուղերը: Այս տարածաշրջանում հակակարկտային կայաններ չկան:


Կարեն Ապրեյանը Tert.am-ին ասաց, որ հակակարկտային կայանների խնդիր իրենց տարածաշրջանում երբևէ չի էլ դրվել, քանի որ մշակովի հողատարածքները մեծ թիվ չեն կազմում և կարկտահարությունն էլ ինտեսիվ չի լինում, ինչպես հարթավայրային հատվածներում: