Հնդկաստանում ձերբակալվել են լրագրողուհու խմբակային բռնաբարության բոլոր կասկածյալները

12:05 • 25.08.13

Հնդկաստանի ոստիկանությունը ձերբակալել է ֆոտոլրագրողուհու խմբակային բռնաբարության բոլոր կասկածյալներին, հայտնում է gazeta.ru-ն՝ Hindustan Times-ին հղումով։

 

Հանցախմբի առաջնորդի անունն է Մուհամեդ Քասամ Բանգալի։ Նա ձերբակալվել է Մումբայում հանցագործության վայրից քիչ հեռու։ Դրանից հետո ձերբակալվել է վերջին կասկածյալը, որը փորձել է փախչել Դելի։

 

Ավելի վաղ ձերբակալվել էին մյուս 3 ենթադրյալ հանցագործները։

 

Օրերս Հնդկաստանի 22-ամյա բնակչուհին, ով աշխատում է տեղի ամսագրերից մեկում, խմբակային բռնաբարության էր ենթարկվել Մումբայի հարավային շրջաններից մեկում։ Աղջիկը հոսպիտալացվել էր, նրա ներքին օրգանները վնասվել էին։