Իրանն ԱՄՆ-ին սպառնում է «լուրջ հետևանքներով», եթե նա որոշի ներխուժել Սիրիա

13:57 • 25.08.13

Իրանը նախազգուշացրել է Միացյալ Նահանգներին Սիրիայի հանդեպ «կարմիր գիծն» անցնելու անթույլատրելիության մասին, հայտնում է gazeta.ru-ն՝ Reuters-ին հղումով։

 

«Ամերիկան գիտի սիրիական ճակատում «կարմիր գծի» մասին, և նույնիսկ չնչին հատման դեպքում Սպիտակ տունը լուրջ հետևանքներ կունենա»,-ասվում է իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարության մեջ։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ բանակը պատրաստ է ներխուժել Սիրիա, միայն սպասում է նախագահ Բարաք Օբամայի հրամանին։ ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն ուժեղացնում են Միջերկրական ծովում ներկայությունը։