Օբաման խորտկարան է այցելել և «խոշոր» թեյավճար թողել (լուսանկարներ)

16:38 • 25.08.13

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այցելել է Նյու Յորքի խորտկարաններից մեկն ու մատուցողին «խոշոր» թեյավճար թողել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ TMZ լրատվական պորտալին հղումով։

 

Նախագահը, մասնավորապես, այցելել է Նյու Յորք նահանգի արևմտյան հատվածում գտնվող Ռոչեսթեր քաղաքի Magnolia's Deli & Cafe հաստատություն և պատվիրել հասարակ կերակուր՝ պյուրե, ապուր, հաց, պանիր։

 

Նա նաև հյուրասիրել է իր անվտանգության աշխատակիցներին, իսկ հետո կրեդիտային քարտով վճարել։ Լանչի գումարը կազմել է 89 դոլար 84 ցենտ, ներառյալ՝ մատուցողի գումարը, սակայն Օբաման այս գումարը բավարար չի համարել՝ վճարելով 136 դոլար 48 ցենտ։ 

 

Իսկ չեքի վրա թողել է իր ստորագրությունն ու հետևյալ խոսքերը. «Շնորհակալություն հիասքանչ կերակուրի համար»։