Հռոմի պապը Սիրիայի հակամարտության անհապաղ կարգավորման կոչ է արել

17:01 • 25.08.13

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն «անհանգստությամբ ու կարեկցանքով» է հետևում Սիրիայում դեպքերին։ Այս մասին պոնտիֆիկոսն ասել է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա աղոթքի ժամանակ՝ հազարավոր հավատացյալների առաջ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ գործակալությունը։

 

Պապի խոսքով՝ Սիրիայում բռնությունների աճն իրեն ստիպում են կրկին կոչով դիմել հակամարտող կողմերին՝ վայր դնել զենքը։

 

«Այս հակամարտության ընթացքում ամենից շատ տուժում են երեխաները։ Կոչ եմ անում միջազգային հանրությանը ներդնել բոլոր ջանքերը խաղաղ լուծում գտնելու համար և դադարեցնել ավերիչ ու մահաբեր պատերազմը»,-ասել է Ֆրանցիսկոս պապը՝ հավելելով, որ նա այդ լուծումը տեսնում է բացառապես երկխոսության և փոխըմբռնման արդյունքում։