Սիրիան համաձայնել է թույլատրել ՄԱԿ-ի փորձագետների մուտքը քիմիական հարձակման վայր

17:46 • 25.08.13

Սիրիայի իշխանությունները համաձայնել են թույլատրել ՄԱԿ-ի փորձագետների մուտքը Դամասկոսի Ղուտա արվարձան, որտեղ, ենթադրաբար, քիմիական զենք է կիրառվել, հայտնում է Лента-ն՝ Agence France-Presse-ին հղումով։

 

Իր հերթին «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ սիրիական հեռուստաընկերությանը հղումով, հայտնում է, որ ՄԱԿ-ի փորձագետների աշխատանքային գրաֆիկն արդեն հաստատվել է։ Հանձնաժողովը պետք է պարզի հանգամանքները և նաև, թե որ կողմն է զենք կիրառել։

 

Մի շարք երկրներ մեղադրում են կառավարական զորքին, սակայն վերջինս հերքում է մեղադրանքները։

Տարբեր գնահատականների համաձայն՝ քիմիական հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 1.000 մարդ։

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի ռազմական գերատեսչության ղեկավար Չակ Հեյգելը հայտարարել էր, որ բանակը պատրաստ է ներխուժել Սիրիա, միայն սպասում է նախագահ Բարաք Օբամայի հրամանին։