Չինաստանում 485 հազարից ավելի մարդ է տուժել թայֆունից

10:58 • 25.08.13

Չինաստանում մեկ մարդ է մահացել և 485 հազարից ավելի մարդ է տուժել «Տրամի» թայֆունից, գրում է gazeta.ru-ն:


Xinhua-ի տեղեկություններով՝ երկրի կենտրոնական հատվածներում տուժել է առնվազն 360 հազար մարդ, մինչդեռ հարավում թայֆունը վնաս է պատճառել ևս 125.7 հազար մարդու:


Աղետի պատճառով հեղեղվել է ավելի քան 20 հազար հեկտար ցանքատարածք: Բացի այդ թայֆունը ավիրել է մոտ 650 շինություն:


Նախնական տեղեկություններով՝ «Տրամիի» պատճառած վնասները 4,13 միլիոն դոլար են կազմում: