Եմենում 12 զիվորական է զոհվել պայթյունի հետևանքով

19:14 • 25.08.13

Եմենում առնվազն 12 մարդ է զոհվել ահաբեկիչների կողմից ռազմաօդային ուժերի ավտոբուսը պայթեցնելու հետևանքով, հայտնում է Russia Today-ը՝ ИТАР-ТАСС-ին հղումով:


Associated Press-ի փոխանցմամբ՝ ռազմաօդային ուժերի անձնակազմին տեղափոխող ավտոբուսում եղել է 24 զինվորական: Շուրջ 10 մարդ վնասվածքներ է ստացել:


Նախնական տվյալների համաձայն՝ պայթուցիկ նյութը տեղադրված է եղել ավտոբուսի ներսում, որն ուղևորվում էր Եմենի մայրաքաղաք Սանայում գտնվող ռազմակայան: