Ամերիկացի չմշկորդին որակազրկել են մրցակցի չմուշկները վնասելու համար
Սայմոն Չոն չի կարող ներկայացնել ԱՄՆ-ն Սոչիի 2014թ. Օլիմպիադայում. մարզիկին որակազրկել են 2 տարով՝ մրցակցի չմուշկները վնասելու համար, գրում է Взгляд-ը։
Չմշկորդների միջազգային միությունը (ՉՄՄ) որոշում է կայացրել հեռացնել ամերիկացի մարզիկին մարզական էթիկայի կանոնները խախտելու համար։
Սայմոն Չոյի պատժի ժամկետը լրանում է 2014թ. հոկտեմբերի 4-ին։ Այդպիսով՝ նա չի կարող մանակցել Սոչիի խաղերին։
Միջադեպը տեղի է ունեցել Վարշավայում 2011-ի աշխարհի թիմային առաջնության ժամանակ։ Չոն խոստովանել է, որ հատուկ է վնասել իր մրցակցի՝ կանադացի Օլիվյե Ժինուի չմուշկները, քանի որ դա պահանջել է ԱՄՆ-ի հավաքականի մարզիչ Չուն Ջա Սուն։ Վերջինս բոլոր մեղադրանքները հերքել է, սակայն նույնպես որակազրկվել է 2 տարով։
Սայմոն Չոն Վանկուվերում անցկացված «Օլիմպիադա-2010»-ի բրոնզե մեդալակիր է։ 2011-ին նա դարձել է աշխարհի չեմպիոն։










