Դամասկոսում ռումբեր են պայթել ՄԱԿ-ի փորձագետներին հյուրընկալած հյուրանոցի մոտ
Դամասկոսի կենտրոնում պայթյուններ են որոտացել այն հյուրանոցի մոտակայքում, որտեղ մնում են քիմիական զենքի կիրառման հանգամանքները պարզելու նպատակով Սիրիա այցելած ՄԱԿ-ի փորձագետները, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով ականատեսների:
Սիրիայի պետական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ դրանք արձակել են «ահաբեկիչները»՝ նախագահ Բաշար ալ-Ասադի ռեժիմի դեմ հանդես եկող ապստամբները: Ըստ լրատվամիջոցների՝ վիրավորվել է 3 մարդ:
ՄԱԿ-ի փորձագետները Four Seasons հյուրանոցում չեն եղել. նրանք մեկնել են այն վայր, որտեղ, ենթադրվում է, անցած շաբաթ իրականացվել է քիմիական հարձակումը։ Քիմիական զենքի կիրառման հետևանքով, ըստ տարբեր գնահատականների, զոհվել է ավելի քան 1.000 մարդ։










