Ցյուրիխում բացվում է «ավտոպարկ սեքսի համար» (տեսանյութ)

15:40 • 26.08.13

Ցյուրիխում այսօր երեկոյան իր աշխատանքները կսկսի մարմնավաճառների համար առաջին «ավտոպարկը», գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Suedwest Presse-ին:

 

Հաճախորդները կարող են մտնել մարմնավաճառների համար նախատեսված այդ տարածք միայն ավտոմեքենաներով: Ընդ որում՝ վարորդը պետք է մեքենայում միայնակ լինի: Նա պետք է մեքենայով մոտենա փայտե կանգառներին, որտեղ գտնվում են մարմնավաճառները, և մեքենայից դուրս չգալով՝ իր ցանկությունը հայտնի և ընտրած կնոջ հետ մտնի հատուկ «խուցը»:

 

Նման խուց կարող է մտնել միայն մեկ մեքենա: Վարորդն այդտեղ մեքենայից դուրս գալու հնարավորություն չունի, մինչդեռ մարմնավաճառը հեշտությամբ կարող է բացել ավտոմեքենայի դուռը: Նրա մոտ պատի վրա տեղադրված է հատուկ կոճակ արտակարգ իրավիճակների համար:

 

Ցյուրիխի իշխանությունները կարծում են, որ այդ կերպ ոչ միայն քաղաքի կենտրոնը կազատեն մարմնավաճառներից, այլև օգուտ կտան կանանց. նրանք այլևս ստիպված չեն լինի հաճախորդի հետ ինչ-որ տեղ գնալ և կկարողանան ավելի շատ մարդկանց սպասարկել:

 

Տեսանյութը դիտել այստեղ։