Ճապոնուհին ամուսնուն սպանել է սուրճի բաժակով

21:51 • 26.08.13

Ճապոնիայում տարեց կինը իր պրոֆեսոր ամուսնուն սպանել է սուրճի բաժակով. պատճառը դավաճանությունն է, հայտնում է Daily Star-ը:


Տոկիոյի 61-ամյա բնակիչ Էմիկո Հիրոսեն սուրճի բաժակով հարվածներ է հասցրել 70-ամյա ամուսնուն, երբ իմացել է նրա դավաճանության մասին:


Ոստիկանությանը տիկինը պատմել է, որ բաժակով 10 հարված է հասցրել ամուսնուն, որից նա մահացել է: Ճապոնուհին պարզաբանել է, որ Յոկոհամայի ազգային համալսարանի պրոֆեսոր ամուսինը իրեն դավաճանել է մի կնոջ հետ, ում ինքն «ատում է»: