5 հայ վիրավորվել, 1-ը զոհվել է Դամասկոսում հայկական եկեղեցու վրա հարձակման հետևանքով

21:50 • 26.08.13

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի պատմական կենտրոնը ենթարկվել է ականանետային հարձակման, ահազանգում է Reuters-ը՝ նշելով, որ Հին Դամասկոսը մարդկության մշակութային ժառանգության մաս է հռչակված:


Այդ հարձակման հետևանքով լրջորեն տուժել է Բաբ ալ-Շարկի թաղամասի Սբ Սարգիս եկեղեցին, որը պատկանում է առաքելական հայերին:

Հարձակման հետևանքով վիրավորվել է 5 հայ, մեկ հայ պատանի՝ Հակոբ Սարգսյան անունով, զոհվել է, հայտնում է Khabar Armani-ն: