Իրանում բացվել է հարբեցողությունից բուժվելու առաջին կենտրոնը
Իրանի մայրաքաղաքում բացվել է Հարբեցողությունից բուժվելու առաջին փորձնական կենտրոնը, հայտնում է pravda.ru-ն՝ վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը։
Ինչպես նշել է Ալկոհոլիզմի դեմ պայքարի սոցիալական ծառայությունների բյուրոյի տնօրեն Ֆարիդ Բարաթին, կենտրոնի հիվանդները բուժման կուրս կանցնեն մեկ ամսվա ընթացքում, ընդ որում՝ ցանկացողները կարող են հոսպիտալացվել։
Իսլամական այս հանրապետությունում պաշտոնապես արգելված է ալկոհոլի օգտագործումը, սակայն ոստիկանության տվյալներով՝ Իրանում ավելի քան 200 հազ. մարդ ալկոհոլային կախվածություն ունի։
Նախատեսվում է, որ ժամանակի ընթացքում երկրում կհայտնվեն նմանատիպ այլ բուժհաստատություններ, սակայն մինչ այդ իշխանությունները ցանկանում են ուսումնասիրել փորձնական ծրագրի արդյունքներն ու պայմանները։










