Սաակաշվիլին կոչ է արել Իվանիշվիլիին առանց թիկնապահների դուրս գալ ժողովրդի մոտ

14:25 • 26.08.13

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին համարում է, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի հետաքրքրվում ժողովրդին հուզող խնդիրներով, հայտնում է apsny.ge-ն։



Նախագահն ասել է, որ վարչապետի իրազեկվածությունն օգտակար կլիներ և՛ իր, և՛ երկրի համար։ Այս մասին Սաակաշվիլին ասել է Բաթումիում 2008-ի ռուս-վրացական պատերազմի մասնակիցների ընտանիքների հետ հանդիպման ավարտին։

 

«Ես ազատ զբոսնում եմ մեր քաղաքների փողոցներով և կոչ եմ անում վարչապետին անել նույնը։ Ես հստակորեն տեսնում եմ, որ նա տեղեկություններ չունի, չգիտի հասարակության մեջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Կոչ եմ անում նրան ինձ հետ, նվազագույն անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ և նույնիսկ առանց նրանց, դուրս գալ ժողովրդի մոտ, ինչպես ես եմ անում, և խոսել նրանց հետ»,-ասել է Սաակաշվիլին։