Արքայադուստր Դիանան որոշել էր որդիներին դուրս տանել Մեծ Բրիտանիայից. Daily Express
Արքայադուստր Դիանան մտադիր էր իր որդիներ Ուիլյամին և Հարրիին իր հետ տանել Մեծ Բրիտանիայից, գրում է Газета.Ru-ն` The Daily Express-ին հղումով, որն էլ մեջբերում է Ալան Փաուերի` այս շաբաթ հրապարակված գրքի վարկածը:
Հեղինակի խոսքով՝ արքայադստեր մահը դժբախտ պատահար չի եղել: Նրա վարկածի համաձայն` լրագրողների անվան տակ Լեդի Դիանայի մեքենային հետևում էր հատուկ նշանակության ծառայության ջոկատը:
Գրքում որպես սպանության պատճառ նշվում է Լեդի Դիանայի` մուսուլման միլիոնատեր Դոդի ալ-Ֆայեդի հետ ամուսնանալու և երկրից երեխաների հետ միասին հեռանալու ցանկությունը:
«Երկրի առաջին և երկրորդ թագաժառանգների արտասահմանում գտնվելը` առանց անվտանգության անհրաժեշտ միջոցառումների, այնքան էլ չէր կարող արժանանալ միապետության հավանությանը», - ասվում է գրքում:
Հիշեցնենք, որ 2013-ի օգոստոսին Լոնդոնի ոստիկանությունը նոր տեղեկություն էր ստացել Լեդի Դիանայի մահվան վերաբերյալ:










