Վրաստանը բողոքի նոտա է հղել՝ Աբխազիա Պուտինի այցի առիթով
Վրաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ Աբխազիա այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի այցի առիթով, հայտնում է RBC-ն:
Դա, Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հայտարարության համաձայն, արվել է Շվեյցարիայի դեսպանատան միջոցով:
Թբիլիսին Պուտինի այցը որակել է «Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հերթական ոտնձգություն»:
Այսօր ՌԴ-ի կողմից Աբխազիայի անկախության ճանաչման 5-րդ տարին է, իսկ նախօրեին Պուտինն այցելել էր Աբխազիա՝ Պիցունդու, և հանդիպել այդ երկրի նախագահ Ալեքսանդր Անկվաբին:










