Ռումբերից հետո դիպուկահար. ՄԱԿ-ի փորձագետները կրկին հարձակման են ենթարկվել Սիրիայում
Սիրիայում քիմիական զենքի կիրառման հանգամանքների ուսումնասիրմամբ զբաղվող ՄԱԿ-ի տեսուչների մեքենան ենթարկվել է դիպուկահարի հարձակմանը, հայտնում է Interfax-ը՝ վկայակոչելով կազմակերպության հայտարարությունը:
Հրաձիգը կրակ է բացել կազմակերպության մեքենայի ուղղությամբ:
Աղբյուրը նշում է, որ մասնագետները շարունակելու են իրենց աշխատանքը ենթադրյալ դեպքի վայրում՝ մեքենան փոխելուց հետո:
Այսօր ավելի վաղ էլ պայթյուններ էին որոտացել ՄԱԿ-ի նույն փորձագետների հյուրանոցի մոտ:










